211652_close_icon
views-count304 դիտում article-date 23:15 15-05-2026

Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը երկարաձգվել է 45 օրով. Պետքարտուղարություն

Իսրայելի և Լիբանանի միջև հրադադարը երկարաձգվել է 45 օրով. «X» սոցիալական ցանցում դրա մասին հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցիչ Թոմի Փիգոն։
Ըստ նրա՝ մայիսի 14-ին և 15-ին Միացյալ Նահանգներում տեղի են ունեցել Իսրայելի և Լիբանանի միջև երկօրյա «չափազանց արդյունավետ» բանակցություններ։

«Ապրիլի 16-ի ռազմական գործողությունների դադարեցման ռեժիմը կերկարաձգվի 45 օրով՝ հետագա առաջընթացն ապահովելու համար։ Պետդեպը կվերսկսի բանակցությունների քաղաքական ուղղությունը հունիսի 2-ին և 3-ին։ Բացի դրանից, մայիսի 29-ին Պենտագոնում կմեկնարկի անվտանգությանն ուղղված միջոցառում՝ երկու երկրի ռազմական պատվիրակությունների մասնակցությամբ։

Մենք հուսով ենք, որ այս քննարկումները կնպաստեն երկու երկրի միջև հարատև խաղաղության հաստատմանը, միմյանց ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության լիակատար ճանաչմանը և նրանց ընդհանուր սահմանի երկայնքով իրական անվտանգության ապահովմանը»,- գրել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչը։

Նմանատիպ նյութեր