Գերմանական Lufthansa ավիաընկերության օդաչուների երեկ սկսված գործադուլը երկարացվել է ևս մեկ օրով և կավարտվի մարտի 20-ին:
Երեկ չեղյալ է հայտարարվել մոտ 750 չվերթ, ինչի հետևանքով շուրջ 80 հազար ուղևոր չի կարողացել օգտվել Lufthansa-ի ծառայություններից: Իսկ այսօր չի իրականացվի 42 թռիչք: