Միհրան Հարությունյանի վիրահատության տեսագրությունն ու Հենրիխ Մխիթարյանի աջակցությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հունահռոմեական ըմբշամարտի 2016թ. Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը իր սոցցանցի էջում հայտնել է Գերմանիայում անցկացված վիրահատության մասին:
«Վիրահատությունը բարդ էր, բայց` հաջող: Շնորհակալ եմ բժիշկ Գերդտ Բաումերին և նրա թիմին` կատարած աշխատանքի համար:
Շնորհակալ եմ Հենրիխ Մխիթարյանին` Ֆրանկֆուրտում ցուցաբերած հոգատարության համար: Շնորհակալ եմ բոլորին, ովքեր գրել և աջակցել են ինձ»: