21726 դիտում
16:13 21-10-2016
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի հրավերով ինչո՞ւ է ֆրանսիացի խոհարարը N1 արհեստագործական պետական ուսումնարան այցելել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Ֆրանսիական Անտոնի քաղաքից ժամանած բարձրակարգ խոհարար Ժան Իվ Կողվեզը ֆրանսիական խոհանոցի գաղտնիքներով կկիսվի մեր հայրենակիցների հետ։
Պրն Կողվեզը Երևան է ժամանել Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռուսլան Բաղդասարյանի հրավերով և հոկտեմբերի 21-25-ը Երևանի N1 արհեստագործական պետական ուսումնարանում "Ֆրանսիական խոհանոցի գաղտնիքները" թեմայով վարպետության դաս կանցկացնի 20 սաների համար։
Ֆրանսիացի մասնագետի առաջին հանդիսավոր դասին այսօր ներկա գտնվեցին Ռուսլան Բաղդասարյանը, ՀՀ արտաքին գործերի նախարարի խորհրդական Վահագն Աթաբեկյանը, ֆրանսիական պատվիրակության անդամ Վիսսամ Նեմեն և այլք:
«Դավթաշեն-Անտոնի համագործակցության ծրագրի շրջանակներում որոշեցի խոհարարական դասընթացների կազմակերպումը: Ինքս էլ սիրում եմ խոհանոցում որոշակի ուտեստներ պատրաստել: Կարծում եմ՝ այն արդյունավետ կլինի ուսումնարանի սաների համար: Հետագայում հնարավոր է նաև փոխադարձ այցի կազմակերպումը»,-նշեց Ռ. Բաղդասարյանը:
«Ֆրանսիական խոհանոցում 4 ընտանիք գոյություն ունի՝ նախուտեստ, մսով կերակուր, ձկով կերակուր և քաղցրավենիք: Մի քանի օրերի ընթացքում մենք կյուրացնենք դրանց պատրաստման հմտությունները ֆրանսիական տարբերակով: Դասընթացի ավարտին լավագույնները ֆրանսիական խոհանոցում ընդունված կարգի համաձայն կստանան խոհարարի գլխարկներ՝ ըստ կարգերի, ինչպես նաև կարժանանան մեդալի»,- իր բացման խոսքում նշեց խոհարարը:
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 156+
156+
Նմանատիպ նյութեր
5474 դիտում
14:14 02-06-2017
Դավթաշեն վարչական շրջանի ղեկավարի հրավերով Արցախից Դավթաշեն են ժամանել 30 երեխաներ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
2107 դիտում
13:30 13-03-2015
«Արթիկ» ՔԿՀ-ի դատապարտյալները «Գյումրու արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի վկայականներ ստացան
1874 դիտում
17:43 28-11-2019
Շուշիում իտալական կրթական ծրագրով արհեստագործական նոր ուսումնարան կկառուցվի