Ճապոնիայում 6.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ճապոնիայի արևմուտքում՝ Տոտտորի պրեֆեկտուրայում, գրանցվել է հզոր երկրաշարժ, հաղորդում է Ria Novosti-ն՝ հղում անելով Ճապոնիայի օդերևութաբանական վարչությանը։
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցունամիի վտանհ, սակայն չկա։ Ավերածությունների ու տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։
Նշվում է, որ ստորգետնյա ցնցումները զգացվել են Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներից 31-ում։ Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մի շարք շրջաններում դադարեցվել է էլեկտրագնացքների երթևեկությունը։