ՊԵԿ նորանշանակ նախագահը երկու շաբաթ է տվել «կարգոներին». «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ մաքսային ծառայությանը մոտ կանգնած մեր աղբյուրները պնդում են, թե պետեկամուտների կոմիտեի նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանը երկու շաբաթ է տվել այսպես կոչված «կարգոներին»՝ իրենց գործունեությունը դադարեցնելու համար։
Խոսքը այն «տրանսպորտային» ընկերությունների մասին է, որոնք ներկրողներով զբաղվող փոքր ու միջին տնտեսվարողների ապրանքները արտերկրից տեղափոխում են Հայաստան, մութ սխեմաներով իրականացնում մաքսազերծումը և հանձնում դրանք ապրանքների տերերին։ Դա տարիներով ձևավորված կոռուպցիոն հստակ սխեմա է, որտեղ մաքսավորներն ու այդ «կարգոները» գործում են հանցավոր համաձայնության շրջանակներում։
ՊԵԿ յուրաքանչյուր նախագահ նշանակվելուց հետո արել է այս գործողությունը, սակայն շատ կարճ ժամանակահատվածում ստեղծվել են նրա վերահսկողության տակ գործող «կարգոներ»։ Թե ինչ կանի Վարդան Հարությունյանը, պարզ կդառնա շատ շուտով»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]