211652_close_icon
views-count1381 դիտում article-date 19:44 30-12-2024

ՊԵԿ նախագահը կոմիտեի անձնակազմին է ներկայացրել ՊԵԿ նախագահի նորանշանակ առաջին տեղակալին

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանը Կոմիտեի անձնակազմին է ներկայացրել նորանշանակ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանին՝ նշելով, որ նրա փորձառությունը և բարձր պրոֆեսիոնալիզմը կնպաստեն համակարգի բարեփոխումներին և ինստիտուցիոնալ զարգացմանը։

Ամփոփելով աշխատանքային տարին և անդրադառնալով առաջիկա անելիքներին` ՊԵԿ նախագահն ընդգծել է, որ վճռական է տրամադրված բարեփոխումների ընթացքը շարունակելու հարցում:

Բարձր գնահատելով ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Արթուր Մանուկյանի երկարամյա ծառայությունը և նշանակալի ներդրումը համակարգի բարեփոխումների ու զարգացման գործում` ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանն Արթուր Մանուկյանին պարգևատրել է «Համագործակցության և փոխգործակցության համար» մեդալով՝ «Մաքսային ծառայության մասին» և «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքներով սահմանված հարկային և մաքսային մարմինների խնդիրների իրականացման, ինչպես նաև հարկային և մաքսային մարմինների գործունեությանն աջակցություն ցուցաբերելու գործում զգալի ավանդ ունենալու համար։

Էդուարդ Հակոբյանը շնորհակալություն է հայտնել Արթուր Մանուկյանին՝ ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնում դրսևորած բարձր պատասխանատվության և արդյունավետ համագործակցության համար։

Նմանատիպ նյութեր