Նավթի գները շարունակում են նվազել
Լոնդոնի և Նյու Յորքի առևտրի էլեկտրոնային բորսաներում նավթի գների անկում է կրկին արձանագրվել, ինչը վկայում են առևտրի տվյալները։
Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Նյու Յորքի NYMEX բորսայում WTI տեխասյան թեթև նավթի նոյեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.47 տոկոսով՝ հասնելով 1 բարելի դիմաց 50.40 ԱՄՆ դոլարի։
Նույն ժամանակահատվածում Լոնդոնի Ice Futures բորսայում Brent էտալոն նավթի դեկտեմբերյան ֆյուչերսների արժեքը նվազել է 0.33 դոլարով և 1 բարելի դիմաց կազմել 51/21 ԱՄՆ դոլար։