211652_close_icon
views-count1021 դիտում article-date 19:55 20-10-2016

Փրկարարները բացել են փակ դուռը

Հոկտեմբերի 20-ին, ժամը 16.20-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հալաբյան փողոցի թիվ 22ա շենքի բնակարաններից մեկի դռան փականը խափանվել է, ինչի հետևանքով բնակարան մուտք գործելը դարձել է անհնար. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: *** Հոկտեմբերի 20-ին, ժամը 11.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Մաշտոցի պողոտայի թիվ 2 շենքի բնակարաններից մեկից, որի բնակիչը բացակայում է Հանրապետությունից, ջրալցվում է նկուղային հարկում գտնվող գրասենյակ. բնակարանի դուռը բացելու և ջրի հոսքը դադարեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը. դեպքի վայրում է գտնվել Կենտրոն-1 համատիրության նախագահը: *** Հոկտեմբերի 20-ին, ժամը 11.11-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Կիլիկիայի փողոցի թիվ 6 շենքի բնակարաններից մեկի հյուրասենյակի դռան փականը խափանվել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր ժամանած փրկարարները բացել են բնակարանի դուռը: ***

Նմանատիպ նյութեր