211652_close_icon

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում (հոկտեմբերի 19-ից 20-ը)

views-count717 դիտում article-date 14:40 20-10-2016
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 19-ից 20-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 5 դեպքից բացահայտվել է 4-ը: Բացահայտվել է գողության՝ 10, խարդախության՝ 4, թմրանյութի հայտնաբերման՝ 2, յուրացման կամ վատնման և դրամանենգության 1-ական դեպք: Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 դեպք։ Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 4 պատահար, ինչի հետևանքով 4 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր