3418 դիտում
10:02 20-10-2016
ՀԾԿՀ-ն պատրաստվում է 5 մլն դրամով տուգանել ՀԷՑ-ը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ինչպես հայտնի է՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վաղը կայանալիք նիստում պատրաստվում է 5 մլն դրամի չափով տուգանել «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին: Տուգանելու նախաձեռնության համար առիթ է հանդիսացել այն փաստը, որ ՀԷՑ-ը չի կարգավորել էլէներգիայի հաշվիչների գործունեությունը:
Բանն այն է, որ այս տարվա ապրիլին պարզվել էր, որ էլէներգիայի հազարավոր հաշվիչներ ժամային շեղումներով են գործում: Ապրիլին ՀԷՑ-ին ժամանակ էր տրվել, որ մինչև օգոստոսի 1-ը ավարտեր հաշվիչների կարգավորման գործընթացը: Սակայն դա չի իրականացվել, և պարզվում է՝ մոտ 30 հազար հաշվիչներ ժամանակային շեղում ունեն: Այսինքն՝ կարող ենք ասել, որ այս պահի դրությամբ մոտ 30 հազար սպառող ՀԷՑ-ի կողմից խաբվում է, քանի որ նրանց սպառած էլէներգիայի վարձավճարները ճիշտ չեն հաշվարկվում: Ավելին՝ սպառողներն անգամ տեղյակ էլ չեն, որ իրենց խաբում են: Ինչևէ:
Երեկ «Ժողովուրդ»-ը ՀԷՑ մամուլի պատասխանատու Նատալիա Սարջանյանից փորձեց պարզել, թե արդյո՞ք իրենք առարկում են նշված նախագծի դեմ: Ի պատասխան՝ մամուլի պատասխանատուն ասաց, որ նիստի ընթացքում իրենց ընկերության ներկայացուցիչները կներկայացնեն իրենց փաստարկները: Սակայն ողջ խնդիրն այն է, որ փաստարկները երկու տեսակի են լինում՝ բացատրության կամ առարկությունների տեսքով: Երբ փորձեցինք այս հանգամանքը ճշտել, Նատալիա Սարջանյանը պատասխանեց. «Մինչև նիստ չեմ կարող ասել»»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2571 դիտում
09:50 04-05-2016
ՀԾԿՀ-ն պատրաստվում է էլէներգիայի սակագինը նվազեցնել մոտ երեք դրամով. «Հայկական ժամանակ»
Այս բաժնից
967 դիտում
07:29 20-11-2024
«Արթկոսմեդ»-ում վերսկսել են վիրահատությունները. տեսչական գործողություններ չեն իրականացվել. «Ժողովուրդ»
1183 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը