2631 դիտում
09:50 04-05-2016
ՀԾԿՀ-ն պատրաստվում է էլէներգիայի սակագինը նվազեցնել մոտ երեք դրամով. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Մեր ունեցած տեղեկություններով՝ առաջիկայում ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը պատրաստվում է էլԷներգիայի սակագինը նվազեցնել մոտ երեք դրամով և սահմանել այն 45.5 դրամ մեկ կիլովատ ժամի դիմաց։
Դեռ նախօրեին ՀԾԿՀ-ն հայտարարել էր, թե սեփական նախաձեռնությամբ սկսում է էլէներգիայի սակագնի վերանայման գործընթաց և դա պայմանավորել էր հիմնականում նրանով, որ ՀԷԿ-երին մատակարարվող ռուսական գազի գինը նվազել է։ Ըստ կոպիտ հաշվարկների, միայն գազի գնի նվազման հետևանքով էլէներգիայի սակագինը կնվազի 1-1.5 դրամով։ Իսկ դա նշանակում է որ հանձնաժողովը նոր սակագինը որոշելիս հաշվի է առնելու նաև այլ գործոններ, օրինակ էներգահամակարգում կուտակված պարտքերի՝ նախատեսվածից ավելի արագ մարումը։ Սակայն եթե հաշվի առնենք բոլոր գործոնները, որոնք ազդում են սակագնի վրա. այն պետք է նվազի ոչ թե 3, այլ մոտ 9 դրամով և կազմի 40 դրամ մեկ կիլովատ ժամի դիմաց: Բացառված չէ, ՀԽԿՀ-ն այս անգամ 3 դրամով նվազեցնելուց հետո օգոստոսին կրկին վերանայի սակագինը և ավելի նվազեցնի։ Սակայն գործնականում դա քիչ հավանական է: Այսինքն, առավելագույն արդյունքը, որ կարող ենք ակնկալել ՀԾԿՀ-ից, էլեկտրաէներգիայի սակագնի ընդամենը 3 դրամով նվազեցումն է»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
13854 դիտում
21:47 07-10-2018
Էդվարդ Արզումանյան. Էլեկտրաէներգիայի սակագինը հնարավոր է 10 դրամով նվազեցնել, իսկ գազի սակագինն էլ հիմնավոր չէ
1704 դիտում
11:03 08-05-2015
ՀԷՑ-ն առաջարկում է էլէներգիայի սակագինը բարձրացնել միանգամից 16 դրամով. Ժողովուրդ
3611 դիտում
07:40 11-07-2015
Կառավարությունը փորձում է էլէներգիայի սակագինը հոկտեմբերին բարձրացնել ոչ թե 7 դրամով, այլ 3.5-4. ՀԺ
Այս բաժնից
2050 դիտում
21:45 11-01-2025
«Ամանորյա պատմություն» ձմեռային ներկայացումը Վարդանյան եղբայրների կրկեսում. Elstyle.am
9139 դիտում
22:54 09-01-2025
Ղալաթ եմ արել, մտա միլպետի տուն. կանանց բանտի Բուբուշը. ԿՅԱՆՔԸ ՃԱՂԵՐԻ ՀԵՏԵՒՈՒՄ. Մաս 1. armlur.am
2173 դիտում
12:34 08-01-2025
ՔՊ վերնախավը Հայաստանը դրել է Ալիևի միակողմանի թելադրանքի ներքո. Արման Թաթոյան