Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հոկտեմբերի 20-ին
1842 թ. – տեղի ունեցավ Ռիխարդ Վագների «Ռիենցի» օպերայի պրեմիերան:
1916 թ. – Սևաստոպոլում պայթեց «Կայսրուհի Մարիա» ռազմական նավը:
1921 թ. – Հույն-թուրքական պատերազմների ժամանակ Ֆրանսիան անջատ հաշտություն կնքեց Թուրքիայի հետ, որով հրաժարվեց Թուրքիայի դեմ պայքարից իր զորքերը հանելով Կիլիկիայից, ինչի հետևանքով փաստորեն թուրքերին տրվեց հայկական նոր կոտորածների հնարավորություն:
1925 թ. – մահացել է Արմենակ Եկարյանը, հայ ազատագրման շարժման գործիչ, 1915-ի Վանի ինքնապաշտպանության ղեկավարներից (ծն. 1870 թ.)։
1968 թ. – ԱՄՆ նախագահ Ջոն Քենեդիի այրին՝ Ժակլին Քենեդին, ամուսնացավ հույն գործարար, միլիարդատեր Արիստոտել Օնասիսի հետ:
1970 թ. – տեղի ունեցավ ԽՍՀՄ ամենահայտնի «ՍպորտնԼոտո» վիճակախաղի առաջին խաղարկությունը:
1971 թ. – ծնվել է Սնուփ Դոգը, ամերիկացի ռեփեր:
1982 թ. – Մոսկվայի Լուժնիկի ստադիոնում խորհրդային «Սպարտակ» և հոլանդական «Հաառլեմ» ֆուտբոլային ակումբների հանդիպման ժամանակ տեղի ունեցած անկարգությունների հետևանքով մահացավ 66 մարդ, ևս 61-ը վիրավորվեցին:
1994 թ. – տպագրվեց «9-րդ Հրաշալիք» թերթի առաջին համարը: