Հանրապետության ճանապարհների որոշ հատվածներում խիտ մառախուղ է
                        ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 19-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, հանրապետության որոշ շրջաններում տեղում է թույլ անձրև:
Ապարանի, Արագածի, Սևանի, տարածաշրջաններում, Գորիսի տարածաշրջանի Շինուհայր գյուղից դեպի  Տաթև,  Մարալիկի տարածաշրջանի Լանջիկ գյուղի շրջակա հատվածներում խիտ մառախուղ է:
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհները բաց են։
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

