ՀՀԿ-ն ԱԺ ընտրություններում լուրջ խնդիրներ է ունենալու. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Գյումրիի և Վանաձորի ավագանիների ընտրությունների արդյունքները դեռ տարբեր ձևաչափերով քննարկվում են ՀՀԿ-ում։ Թեև ՀՀԿ երիտթևը հպարտորեն հայտարարում է, որ առանց Հովիկ Աբրահամյանի հաղթանակ են բերել, այնուամենայնիվ, զուտ թվերի համեմատությամբ կարելի է արձանագրել, որ ՀՀԿ-ն գալիք Աժ ընտրություններում լուրջ խնդիրներ ունի։
Ինչպես հայտնի է՝ Գյումրիում և Վանաձորում իշխանական ցուցակները ստացել են մոտ 15 հազարական քվե։ Սա այն դեպքում, երբ 2012-ին Վանաձորում ՀՀԿ-ական քաղաքապետի թեկնածուն՝ Սամվել Դարբինյանը, ստացել էր 21 հազար 300 քվե, իսկ Գյումրիում իշխող կուսակցության աջակցությունը վայելող Սամվել Բալասանյանը ստացել էր 27 հազար 500 քվե»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]