Ժոզե Մոուրինյո. «ՄՅՈւ»-ն լուրջ խնդիրներ է ունենալու այս տարի
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն անդրադարձել է ԱՊԼ-ի նոր առաջնությանը, որը մեկնարկելու է օգոստոսի 11-ին:
«Մեր գործադիր տնօրեն Էդ Վուդվորդը վաղուց գիտի, թե ինչ եմ ցանկանում: Նա փորձում է անել հնարավոր ամեն ինչ: Մենք մինչև տրանսֆերային պատուհանի ավարտը դեռ մի քանի օր ունենք:
Մեր մրցակից համարվող ակումբներրը ուժեղ են և ֆանտաստիկ կազմեր ունեն. «Չելսին», «Տոտենհեմը», «Մանչեսթեր Սիթին»: Կամ էլ մեր մրցակիցները ակտիվ ուժեղացնում են իրենց կազմը, ինչպես՝ «Լիվերպուլը», որը աջ ու ձախ բոլորին գնում է:
Այնպես որ, եթե «Մանչեսթեր Յունայթեդը» չուժեղացնի կազմը, ապա մենք լուրջ խնդիրներ կունենանք առաջնությունում», ասել է Մոուրինյոն: