Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հոկտեմբերի 19-ին
Մ.թ.ա. 202 թ. – տեղի ունեցավ Զամայի ճակատամարտը, Պունիական պատերազմների նշանավոր մարտերից մեկը, որտեղ հռոմեական զորքերը պարտության մատնեցին Կարթագենյան զորքին, որոնց ղեկավարում էր Հաննիբալը:
1453 թ. – Բորդոյում անգլիացիների կապիտուլյացիայով փաստացի ավարտվեց Հարյուրամյա պատերազմը Անգլիայի և Ֆրանսիայի միջև:
1745 թ. – մահացել է Ջոնաթան Սվիֆթը, անգլիացի գրող-երգիծաբան, հրապարակախոս, պոետ և հասարակական գործիչ, հայտնի է իր «Գուլիվերի ճանապարհորդությունը» վեպով (ծն. 1667 թ.):
1892 թ. – ծնվել է Ալեքսանդր Ալյոխինը, ռուս նշանավոր շախմատիստ, աշխարհի չեմպիոն (մահ. 1946 թ.):
1901 թ. – բրազիլացի Ալբերտո Սանտոս-Դյումոնը իր ստեղծած դիրիժաբլով պտտվեց Էյֆելյան աշտարակի շուրջ:
1909 թ. – մահացել է Չեզարե Լոմրոզոն, իտալացի դատական հոգեբույժ և մարդաբան (ծն. 1835 թ.):
1963 թ. – մահացել է Կարո Ալվարյանը, հայ ռեժիսոր, դերասան (ծն. 1895 թ.):