«Մանչեսթեր Յունայթեդը» 5-րդ տարին անընդմեջ առաջատարն է մարզաշապիկների վաճառքով
PR Marketing գործակալությունը ներկայացրել է 2011-2016 թվականների ընթացքում Եվրոպայում մարզաշապիկների վաճառքի վերաբերյալ հետազոտության արդյունքները:
5 տարի անընդմեջ մարզաշապիկների վաճառքի առաջատարը մնում է «Մանչեսթեր Յունայթեդը»` միջինը տարեկան 1,75 մլն:
Երկրորդը «Ռեալն» է` 1,65 մլն, երրորդը` «Բարսելոնան»` 1,278 մլն:
[b]Մարզաշապիկների վաճառքով Եվրոպայի թոփ-10 ակումբները.
[/b]
1. «Մանչեսթեր Յունայթեդ» (Adidas) – 1,75 մլն
2. «Ռեալ» (Adidas) – 1,65
3. «Բարսելոնա» (Nike) – 1,278
4. «Բավարիա» (Adidas) – 1,2
5. «Չելսի» (Adidas) – 899 հազար
6. «Լիվերպուլ» (New Balance) – 852
7. «Արսենալ» (Puma) – 835
8. ՊՍԺ (Nike) – 526
9. «Յուվենտուս» (Adidas) – 452
10. «Բորուսիա» Դորտմունդ (Puma) – 393