«Մանչեսթեր Յունայթեդը» 3-րդ խաղն անընդմեջ գոլ չի խփում, իսկ Մխիթարյանը նստած է տրիբունայում
«Մանչեսթեր Յունայթեդը» ոչ-ոքի` 0:0 խաղալով «Բերնլիի» հետ, ԱՊԼ-ի երրորդ խաղում անընդմեջ չկարողացավ գոլ խփել: Ավելի վաղ Ժոզե Մոուրինյոյի թիմը 0:4 հաշվով պարտություն էր կրել «Չելսիից» և 0:0 խաղացել «Լիվերպուլի» հետ:
Բացի այդ, մանկունյանցիները չկարողացան 4-րդ խաղն անընդմեջ հաղթանակ տանել: Վերջին անգամ «Մանչեսթեր Յունայթեդը» ԱՊԼ-ում հաղթել է սեպտեմբերի 24-ին` ջախջախելով «Լեսթերին» (4:1):
Լուսանկարում` հանդիպմանը չհայտավորված Հենրիխ Մխիթարյանը խաղին հետևում է տրիբունայից: