Toyota-ն 3-րդ տարին անընդմեջ համաշխարհային առաջատար է ավտոմեքենաների վաճառքով
Ճապոնական Toyota Motor ավոտարտադրողին հաջողվել է, չնայած բավականին լուրջ մրցակցությանը, 3-րդ տարին անընդմեջ լինել համաշխարհային առաջատար ավտոմեքենաների վաճառքով, գրում է Bloomberg պարբերականը:
2014թ-ին ընկերությունն ավելացրել է ավտոմեքենաների վաճառքը 3%-ով՝ հասցնելով նրանց թիվը 10,23 մլն-ի: Սակայն ընկերության ղեկավարությունը 2015 թվականի համար սահմանափակ կանխատեսում է անում՝ վաճառքի ծավալների՝ մինչև 1% կրճատում:
Toyotas-ի հաջողությանը նպաստեց նաև ԱՄՆ-ում RAV4 և Highlander ավտոմեքենաների ռեկորդային վաճառքը:
Ավտոմեքենաների վաճառքով աշխարհում 2-րդ տեղն է զբաղեցնում գերմանական Volkswagen-ը՝ 2014 թ-ին իրացնբելով 10,14 մլն ավտոմեքենա: 3-րդ տեղում է ամերիկյան General Motors-ը, որը նախորդ տարում իրացրել է 9,92 մլն ավտոմեքենա: