211652_close_icon

Լավ կլինի, որ «հզոր տղաները» 50-60 տարեկանից հետո մտածեն, թե հայրենիքում ինչ են ստեղծել. Հրանուշ Հակոբյան. «Չորրորդ իշխանություն»

views-count5636 դիտում article-date 10:24 18-10-2016
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Ռուսաստանի հայերի միության տարածաշրջանային բաժանմունքների նախագահների հետ հանդիպման ժամանակ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը ներկաներին ասել է, որ իրենց ժամանակավորապես գործուղել են՝ փող աշխատելու, և լավ կլինի, որ Ռուսաստանի «հզոր տղաները» 50-60 տարեկանից հետո մտածեն, թե հայրենիքում ինչ են ստեղծել։ «ՉԻ» - Սա, ինչ խոսք, տնտեսության զարգացման շատ արդյունավետ տեսլական է։ Հրանուշ Հակոբյանն արմատներով Սևանի ավազանից է ու հենց այդպես էլ պատկերացնում է զարգացումը՝ հայերը պիտի գնան խոպան, այնտեղ դառնան «հզոր տղաներ» և օր ծերության մտածեն հայրենիքում ինչ-որ բան ստեղծելու մասին։ Ընդ որում պիտի համարեն, որ հայրենիքն է իրենց գործուղել փող աշխատելու (և ոչ թե «հայրենիքի» մի քանի պաշտոնյաների պատճառով ստիպված են եղել աշխատանք գտնել օտար ափերում՝ ինչպես խոպանչիների մեծ մասը)»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր