Սրիկայական հրահանգներ կատարողները թող մտածեն, թե ինչ են անելու 2026-ի հունիսից հետո. Քոչարյան
Մի քիչ էլ կարոտում ենք: Այս մասին այսօր՝ փետրվարի 17-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե հոգեպես պատրա՞ստ է կրկին վերադառնալ ԱԱԾ մեկուսարան՝ հաշվի առնելով վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանի ագրեսի վերաբերմունքն իր նկատմամբ:
«Այն ժամանակ գոնե ոչ ոք չէր ասում՝ մեզ խի՞ թույլ տվեցիք, որ այսպիսի բան կատարվի։ Գիտեք, իմ ընկալումը շատ-շատերի մոտ այնպիսին է, որ դեռ որպես նախագահ են հիշում և ասում են՝ այս Քոչարյանը խի՞ է թույլ տալիս այս բաները: Այդ ընկալումը մի զանգվածի մոտ իսկապես կա որովհետև ինձ դիմում են այս հարցերով՝ ինչի՞ եք թույլ տվել:
Չեմ վախենում, չեմ վախեցել և չեմ վախենալու: Ես այս իշխանությունից ամեն ինչ սպասում եմ, բայց մարդիկ պետք է հասկանան հետևյալը՝ հերթական ընտրություններին հետո մնացել է մի տարի 2-3 ամիս։ Վերջը պատասխան տալու ժամանակը նաև այդ գործիքների համար, որոնցով այդ քրեական գործերը կարում են, գալիս է, հեռու չի: Թող ամեն մի մարդ մտածի՝ ինչ է անելու ինքը, եթե, կոպիտ ասած, սրիկայական հրահանգներ է կատարում, 2026 թվական հունիս ամսից հետո կամ ավելի շուտ»,-ասաց նա: