Կլոպ-Մոուրինյո հակամարտությունն` այսօր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր` Երևանի ժամանակով 23:00-ին կկայանա Անգլիայի առաջնության 8-րդ տուրի կենտրոնական հանդիպումը. «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ»:
Տիտանների այս բախումը առաջին հերթին դիտարկվում է որպես Յուրգեն Կլոպ-Ժոզե Մոուրինյո հակամարտություն:
Նշենք, որ սա այս երկու մասնագետների միջև 4-րդ հանդիպումն է: Առայժմ առավելությունը պատկանում է Կլոպին: 2013թ. Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչում Կլոպի ղեկավարած Դորտմունդի «Բորուսիան» երկու հանդիպումների արդյունքով առավելության հասավ Մոուրինյոյի «Ռեալի» նկատմամբ (4:1, 0:2):
Իսկ նախորդ մրցաշրջանում «Լիվերպուլը» 3:1 հաշվով հաղթեց «Չելսիին», որն այն ժամանակ ղեկավարում էր Մոուրինյոն:
Նշենք, որ հաղթանակի դեպքում «Լիվերպուլը» միավորներով կհավասարվի առաջատարներին` «Մանչեսթեր Սիթիին» և «Արսենալին»: