1367 դիտում
12:59 05-02-2015
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել հակամարտությունն Ուկրաինայում
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ողջունել է ԵԱՀԿ նախագահ Իվից Դաչիչի առաջարկությունը՝ ժամանակավոր դադարեցնել կրակն ու հակամարտությունները Ուկրաինայի աևելքում՝ Դեբալցևո քաղաքից խաղաղ բնակչությանը տարհանելու համար:
Նշենք, որ նախօրեին Եվրամիության արտաքին քաղաքականության հանձնաժողովի Գլխավոր հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին նույնպես միացել է այդ կոչին, որպեսզի Դեբալցևոյում ժամանակավոր դադարեցվի կրակը՝ ամենաքիչը 3 օրով, որպեսզի խաղաղ բնակչությունը հեռանա մարտական գործողությունների տարածքից:
Պան Գի Մունը հայտնել է, որ անջատողականների հարձակումները շարունակվում են, ամեն օր խաղաղ բնակիչներ են զոհվում:
Նշենք, որ Դեբալցևո քաղաքը վերջին շրջանում դարձել է թեժ հակամարտությունների գոտի՝ ռուսամետ անջատողականների և ուկրաինական զինվորականների միջև: Հազարավոր մարդիկ արդեն լքել են քաղաքը, բայց մեծ մասը մնացել է՝ վախենալով կրակոցներից թաքնվել է տներում և նկուղներում՝ առանց ջրի, սննդի և էլեկտրականության:
Նմանատիպ նյութեր
1526 դիտում
12:24 19-09-2015
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Խաղաղության միջազգային օրը դադարեցնել բոլոր ռազմական գործողությունները
1823 դիտում
12:53 10-08-2019
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Եմենում
3179 դիտում
10:12 14-07-2020
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել դադարեցնել մարտական գործողությունները հայ-ադրբեջանական սահմանին
Այս բաժնից
889 դիտում
15:22 22-12-2024
Աբխազիայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել պատգամավորի նկատմամբ
919 դիտում
15:06 22-12-2024
Քաթարը սպառնում է դադարեցնել գազի մատակարարումը ԵՄ-ին
862 դիտում
14:50 22-12-2024
Սիրիական զինված խմբավորումները կմիավորվեն մեկ կառույցում. Ահմեդ ալ Շարաա