Ժոզե Մոուրինյո. Ի տարբերություն Կլոպի, ես ձեռքերս չեմ թափահարում
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն Անգլիայի առաջնության 8-րդ տուրում «Լիվերպուլի» հետ խաղից առաջ մեկնաբանել է մրցակցի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի վարքագիծը:
«Ես դաշտի եզրին մոտենում մարզելու, այլ ոչ թե` ձեռքերս թափահարելու համար», ասել է Մոուրինյոն:
Հիշեցնենք, որ «Լիվերպուլ»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպումը կկայանա այսօր` Երևանի ժամանակով 23:00-ին: