Աշխարհի ամենատարօրինակ ավտոմեքենաները․ ՖՈՏՈՇԱՐՔ
Ավտոմեքենաները կարող են տարբեր այլ ֆունկցիաներ ունենալ։ Կան հրշեջ ու սանիտարական, փոստային և շինարարական, ռազմական ու մարտական ավտոմեքենաներ։ Կան նաև բեռներ բեռնաթափող (ինքնաթափեր), գլանատակառներով (ցիստեռն) հեղուկները և սառնարաններով սառեցրած մթերք տեղափոխող (սառնավտո) մեքենաներ։
Դրանցից մի քանիսը կարող են տեղափոխել 60-70 տ բեռ։ Կան նաև ավտոգնացքներ, որոնք միանգամից փոխադրում են 120 տ բեռ։ Դրանք աշխատում են խոշոր կառույցներում և բաց հանքերում, փոխադրում են հող, խիճ, հանքաքար։