Ռոնալդուն զայրացել է Մարսելոյի վրա` Դանիլոյի հնարքից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի առաջնության 8-րդ տուրում «Բետիսի» հետ հանդիպումից առաջ «Ռեալի» վերջին մարզման ժամանակ հետաքրքիր դրվագ է գրանցվել:
Մադրիդցիների պաշտպան Դանիլոն վարժություններից մեկի ժամանակ գնդակը փոխանցել է Կրիշտիանու Ռոնալդուի ոտքերի արանքով, ինչը հարուցել է Մարսելոյի ծիծաղը:
Դա դուր չի եկել Ռոնալդուին, որը Մարսելոյին կշտամբել է իրեն ծաղրելու համար, իսկ վերջինս էլ զարմացել է պորտուգալացու պահվածքից:
Նշենք, որ հանդիպումը կկայանա այսօր` Երևանի ժամանակով 22:45-ին: