2584 դիտում
18:43 12-12-2019
Ալ. Օվեչկինի ուժային հնարքից հետո մրցավարին տեղափոխել են հիվանդանոց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Հոկեյի Ազգային լիգայի (NHL) առաջնության «Վաշինգթոն»-«Բոսթոն» խաղի (3:2) ժամանակ գլխավոր մրցավար Ջոն Մայքայզեկը տեղափոխվել է հիվանդանոց՝ «Վաշինգթոնի» հարձակվող Ալեքսանդր Օվեչկինի ուժային հնարքից հետո:
Երրորդ խաղակեսի սկզբում Օվեչկինը ոչ միտումնավոր բախվել է մրցավարին, որը անհաջող դիրք էր գրավել և հարձակվողին խանգարել տափօղակի համար պայքարել:
Նման զարգացմանը մրցավարը պատրաստ չէր և վերջինս վայր ընկնելով սահադաշտին, չի կարողացել շարունակելհանդիպումը: Մի քանի րոպե անց նրանն տեղափոխել են հիվանդանոց: Վնասվածքի լրջության մասին դեռևս չի նշվում:
Ուշագրավ է, որ Մայքայզեկը այս մրցաշրջանում Օվեչկինից տուժած երկրորդ մրցավարն է: Ավելի վաղ Օվեչկինը «Նյու Յորք Ռեյնջերսի» հետ խաղի ժամանակ փորձել էր տափօղակը հեռացնել սեփական գոտուց և այն դիպել էր մրցավարի դեմքին՝ վերջինիս արյունլվա անելով: Մրցավարին վիրահատել էին՝ մի քանի կար դնելով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
5534 դիտում
23:56 25-05-2019
Ալ. Օվեչկինի ուժային հնարքը ամերիկացի հոկեյիստի նկատմամբ համացանցի հիթն է դարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15459 դիտում
14:29 15-10-2016
Ռոնալդուն զայրացել է Մարսելոյի վրա` Դանիլոյի հնարքից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
8476 դիտում
17:47 17-01-2018
«Ստրասբուրի» դարպասապահը մրցակցի հարձակվողի հնարքից հետո վնասվածք է ստացել. ՏԵՍԱՆՅՈՒԹ