Մարսելոյի հարվածից հետո գնդակը դիպել է տրիբունայում նստած երեխային. տեսանյութ
Մադրիդի «Ռեալը» ընկերական հանդիպում է անցկացրել Նորվեգիայում՝ տեղի «Վոլերենգայի» հետ:
Հանդիպումն ավարտվել է գոլազուրկ ոչ-ոքիով՝ 0:0: Իսկ հանդիպման ամենաուշագրավ պահը «Ռեալի» պաշտպան Մարսելոյի ուժեղ հարվածն էր, որից հետո գնդակը դիպել է տրիբունայում նստած երեխային, որը խաղին հետևելու փոխարեն այդ պահին զբաղված է եղել բջջային հեռախոսով և չի հասցրել խուսափել հարվածից:
Երեխան որոշ ժամանակ շոկի մեջ է եղել, սակայն նրան կարողացել են ուշքի բերել: