Նեյմար. Այս սպին կմնա իմ ամբողջ կյանքում
«Բարսելոնայի» և Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը հայտարարել է, որ մտադիր չէ փոխել իր խաղաոճը, որքան էլ մրցակիցները կոպիտ խաղան:
«Չեմ պատրաստվում փոխել իմ խաղաոճը: Մարդիկ պետք է իմանան, որ երբ ես խաղադաշտ եմ մտնում, ապա խաղում եմ իմ ոճով. խաբսեր եմ տալիս` ձգտելով գոլ խփել կամ գոլային փոխանցում կատարել:
Ֆուտբոլում բոլորը կարող են արմունկով կամ ոտքով հարվածել, սակայն քչերն են կարողանում խաբսերի տիրապետել: Այնպես որ, ոչինչ չեմ փոխի:
Ինչ վերաբերում է Դուկի հետ [url=https://shamshyan.com/hy/article/2016/10/07/97756/]բախմանը[/url], որից էլ առաջացավ այս սպին, ապա այն կմնա ամբողջ կյանքում», ասել է Նեյմարը: