Կանադայի Քրոուֆորդ Բեյ տարածքում թեթև շարժիչով ինքնաթիռ է վթարի ենթարկվել, ինչի հետևանքով գրանցվել է 1 զոհ, 1 վիրավոր։ Այս մասին հայտնում է CBC հեռուստաալիքը։
«Ինքնաթիռն ընկել է գոլֆ խաղալու դաշտում՝ մեր տնից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա, որից հետո հրդեհ է բռնկվել։ Դեպքի վայր ժամանած շտապ օգնության բրիգադների օգնությամբ մենք ինքնաթիռից հանեցինք օդաչուին և ուղևորուհուն»,֊ ասել է վթարի ականատես Փոլ Հայնդսոնը։
Ուղևորուհին տեղում մահացել է, իսկ օդաչուն ուղղաթիռով տեղափոխվել է հիվանդանոց։ Ըստ բժիշկների խոսքերի, նա լուրջ այրվածքներ է ստացել։
Միջադեպի հետ կապված հետաքննություն է սկսվել։