211652_close_icon
views-count1041 դիտում article-date 17:00 14-10-2016

Մայրաքաղաքն ունեցավ մինի ֆուտբոլի ևս 9 խաղադաշտ

Երևանի քաղաքապետարանի շինբարեկարգման 2016թ. ծրագրով մայրաքաղաքում ավարտին է մոտենում մինի ֆուտբոլի խաղադաշտերի կառուցման ծրագիրը: Բակային տարածքներում ֆուտբոլ մարզաձևով զբաղվելու հնարավորությունները մեծացնելու նկատառումով, ինչպես նաև բակային աշխույժ հանգիստն ապահովելու նպատակով այս տարի կառուցվել է մինի ֆուտբոլի ևս 9 խաղադաշտ: Այդ խաղադաշտերի տեղանքն ընտրվում է վարչական շրջանների հետ համատեղ` հաշվի առնելով բնակչության խտությունն ու քաղաքաշինական տեսակետից նման կառույց տեղակայելու հնարավորությունը, իսկ շահագործման են հանձնվում ամբողջովին կահավորված, արտաքին լուսավորության համակարգերով և հարակից տարածքների բարեկարգմամբ, առանձին դեպքերում` նաև փոքր տրիբունաների առկայությամբ: Այսպիսով, 2010 թվականից մեկնարկած ծրագրի շնորհիվ, ներառյալ այս տարվա 9 խաղադաշտը, մայրաքաղաքի վարչական շրջաններում արդեն կառուցվել է մինի ֆուտբոլի 126 մարզադաշտ: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր