211652_close_icon

Այս տարի մայրաքաղաքում կկառուցվի մինի ֆուտբոլի 15 խաղադաշտ

views-count935 դիտում article-date 13:13 27-05-2014
Երեխաների առողջ ապրելակերպի խթանման, ինչպես նաև բակային ակտիվ հանգստի ապահովման ու պատանի երևանցիների մարզական հաջողություններին նպաստելու նպատակով վարչական շրջաններում սահմանված ժամանակացույցով ընթանում են մինի ֆուտբոլի նոր խաղադաշտերի կառուցման աշխատանքները: Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերի շրջանակում: Այս տարվա ծրագրով մայրաքաղաքում կառուցվելու է մինի ֆուտբոլի 15 խաղադաշտ: Դրանցից 10-ում շինարարական աշխատանքներն արդեն մեկնարկել են: Մյուս վայրերում առայժմ նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Շինաշխատանքներն իրականացվում են համապատասխան մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպության կողմից: Առաջիկայում կմեկնարկեն նաև նախորդ տարիներին կառուցված թվով 59 մինի ֆուտբոլի խաղադաշտերի վերանորոգման աշխատանքները: Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր