211652_close_icon
views-count1096 դիտում article-date 18:27 15-10-2026

COP17-ի շրջանակում Հայաստան է ժամանել Ալժիրի Ազգային խորհրդի խոսնակը

ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) շրջանակում հոկտեմբերի 15-ին Հայաստան է ժամանել Ալժիրի Ժողովրդական Ժողովրդավարական Հանրապետության Ազգային խորհրդի խոսնակ Ազուզ Նասրին։

Բարձրաստիճան հյուրին «Զվարթնոց» օդանավակայանում դիմավորել է ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։

Այս օրերին Երևանը հյուրընկալում է COP17-ը՝ միավորելով աշխարհի տարբեր երկրների պատվիրակություններին, միջազգային կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին՝ գնահատելու կենսաբազմազանության պահպանության ուղղությամբ արձանագրված առաջընթացը և քննարկելու հետագա համատեղ գործողությունները։

Նմանատիպ նյութեր