211652_close_icon

2015 թվականին մայրաքաղաքում կկառուցվի մինի ֆուտբոլի 12 խաղադաշտ

views-count1969 դիտում article-date 12:39 17-07-2015
Հաշվի առնելով ֆուտբոլ մարզաձևի նկատմամբ անընդհատ աճող հետաքրքրությունը, ինչպես նաև երեխաների առողջ ապրելակերպի խթանման ու բակային ակտիվ հանգստի ապահովման նպատակով մինի ֆուտբոլի խաղադաշտերի թիվը 2015 թվականին կավելանա ևս 12-ով, կամ մեկականով` յուրաքանչյուր վարչական շրջանում: Ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրերի շրջանակում: Մինի ֆուտբոլի խաղադաշտերի տեղանքն ընտրվում է վարչական շրջանների հետ համատեղ`հաշվի առնելով բնակչության խտությունն ու քաղաքաշինական տեսակետից նման կառույց տեղակայելու հնարավորությունը: Մինի ֆուտբոլի խաղադաշտերը շահագործման են հանձնվում ամբողջովին կահավորված, արտաքին լուսավորության համակարգերով և հարակից տարածքների բարեկարգմամբ, իսկ առանձին դեպքերում` նաև փոքր տրիբունաների առկայությամբ: [b]Երևանի քաղաքապետարան[/b]

Նմանատիպ նյութեր