211652_close_icon
views-count1018 դիտում article-date 22:57 15-10-2026

Մենք չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարել հանուն արդարության, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն․ Իվետա Տոնոյան

Այսօր տեղի ունեցավ Գագիկ Ծառուկյանի գործով առաջին դատական նիստը։ Դատարանը չանդրադարձավ խափանման միջոցի փոփոխության հարցին՝ պատճառաբանելով, թե գործող խափանման միջոցի ժամկետի ավարտին դեռ 20 օր կա, գրել է ԲՀԿ խոսնակ Իվետա Տոնոյանը:

«Շնորհակալ ենք բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, հանրային, հասարակական գործիչներին, մեր հայրենակիցներին այսօրվա աջակցության համար:
Այսօրվա նիստում Գագիկ Ծառուկյանը, դիմելով դատավորին, հստակ ու աներկբա վերահաստատեց իր դիրքորոշումը՝ «Սա սարքած գործ է, ապօրինի, անօրինական։

Ես 100 տոկոսով արդար եմ, մեղք չունեմ»։

Մենք չենք նահանջելու և շարունակելու ենք պայքարել հանուն արդարության, մինչև Գագիկ Ծառուկյանի իրավունքներն ամբողջությամբ վերականգնվեն։

Հաջորդ դատական նիստը նշանակված է նոյեմբերի 4-ին»,- նշել է նա։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր