211652_close_icon

Մայրաքաղաքի վարչական շրջաններում 2014 թվականին կկահավորվի մինի ֆուտբոլի ևս 15 խաղադաշտ

views-count1276 դիտում article-date 12:45 21-08-2014
Ընդառաջելով ֆուտբոլ մարզաձևը նախընտրող փոքրիկ երևանցիների խնդրանքին, Երևանի քաղաքապետարանը այս տարի մայրաքաղաքի վարչական շրջաններում կկառուցի մինի ֆուտբոլի ևս 15 խաղադաշտ: Դրանցից երկուական խաղադաշտ կտեղակայվի Աջափնյակ, Էրեբունի, Նոր Նորք, Շենգավիթ վարչական շրջաններում, մեկական խաղադաշտ՝ Ավան, Դավիթաշեն, Կենտրոն, Մալաթիա-Սեբաստիա, Նորք-Մարաշ, Քանաքեռ-Զեյթուն և Արաբկիր վարչական շրջաններում: Աշխատանքները մեկնարկել են ապրիլի 11–ին, վերջնաժամկետը սեպտեմբերի 20-նն է: Դավթաշեն և Ավան վարչական շրջաններում մինի ֆուտբոլի խաղադաշտերն արդեն հանձնվել են շահագործման, ընդ որում ` անհրաժեշտ մարզագույքով, ենթակառուցվածքներով ու արտաքին լուսավորության համակարգերով: Զուգահեռաբար այժմ ընթանում են նախորդ տարիներին կառուցված խաղադաշտերի ընթացիկ նորոգման, այդ թվում նաև արհեստական խոտածածկի փոխարինման աշխատանքները:

Նմանատիպ նյութեր