Մարվել են տարբեր խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները
Հոկտեմբերի 13-14-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:
Մասնավորապես` Կոտայքի մարզի Եղվարդ քաղաքի Բանավան թաղամասի 52 տան բակում՝ մոտ 400 հակ անասնակեր, Արարատի մարզի Արմաշ գյուղում` «ՎԱՐԱԳ ՇՈՒՇԱՆ» ՍՊԸ ձկնաբուծարանի տարածքում՝ մոտ 3 հա, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի կուլտուրայի տանը հարակից տարածքու՝ մոտ 300 քմ, Սալլի գյուղի 1-ին փողոցի թիվ 1 տան մոտակայքում ՝ 2000 քմ, Գեղարքունիքի մարզի Շատջրեք գյուղի մոտակա դաշտերում ՝ 7 հա խոտածածկույթ:
Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել: