3334 դիտում
09:04 14-10-2016
«Կառավարվող քաոս»–ի մեթոդը՝ առաջիկա խորհրդարանական ընտրություններում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Այլևս ակնհայտ է, որ եկող տարվա ապրիլի 2-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններում իշխանական համակարգը ծրագրում է, այսպես կոչված, «կառավարվող քաոս»–ի մեթոդը կիրառել։
Այս մարտավարության էությունը կայանալու է նրանում, որ ԱԺ ընտրությունների ընթացքում քաղաքական դաշտը ողողվելու է տարատեսակ նորաստեղծ կուսակցություններով։ Դրանց մի մասը, հնարավոր է, «հին» դեմքերով իբրև նոր ուժ կներկայանան։ Այս ամենի նպատակը քաղաքական դաշտի լղոզումն է, որպեսզի ընտրողը չկարողանա կողմնորոշվել, և հին քաղաքական ուժերը, այդ թվում՝ իշխող ՀՀԿ-ն և նրա նախկին կոալիցիոն գործընկերները, դառնան «փոքր չարիք», որին կարելի է նաև հանդուրժել։
Այս մարտավարությունը իշխանական համակարգի համար ենթադրում է լրացուցիչ ծախսեր. «Ժողովուրդ»-ի հաշվարկներով՝ յուրաքանչյուր նոր կեղծ կուսակցության համար մոտ 100 մլն դրամ անհրաժեշտ կլինի։ Բայց, դե, իշխանական համակարգը պահպանելու համար լրացուցիչ մի քանի հարյուր միլիոն դոլարն ի՞նչ է, որ չծախսեն»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2184 դիտում
21:41 23-02-2014
Պիցցան տուն առաքելու ամենաինովացիոն մեթոդը. տեսանյութ
60697 դիտում
21:36 03-03-2020
«5-աստղանի կարանտին». միջազգային մամուլին հետաքրքրել է ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պայքարի մեթոդը
Այս բաժնից
1180 դիտում
17:33 19-11-2024
ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Զեյնալյանը վայր է դրել մանդատը
1501 դիտում
09:00 19-11-2024
Կասես՝ մի դիմում էլ նա գրի. «վոթցափային պաշտոնանկությունները» շարունակություն կունենան. «Փաստ»