9255 դիտում
13:34 27-01-2015
Երկար խորհելով հակառակորդի սանձարձակությունների մասին՝ այլ մեթոդ չեմ գտել, քան որդեգրել վաղուց փորձվածը` կանոնավոր ծեծի մեթոդը. Սեյրան Օհանյան
Որպես մեր երկրի պաշտպանության նախարար` ես երկար եմ խորհել հակառակորդի սանձարձակությունների կանխարգելման մասին և ուզում եմ խոստովանել, որ որևէ այլ մեթոդ չեմ գտել, ուստի ստիպված ենք որդեգրել վաղուց փորձվածը` կանոնավոր ծեծի մեթոդը: Այս մասին այսօր` հունվարի 27-ին, Բանակի օրվան ընդառաջ լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
Նրա խոսքով՝ դատելով Ադրբեջանի որդեգրած գործելաոճից` երկրի ղեկավարությունը որոշել է աննախադեպ լարվածության մեջ պահել ՀՀ և ԼՂ սահմանները ու պարտադրել քաղաքական զիջումներ:
«Ադրբեջանը որդեգրել է գերռազմականացման քաղաքականությունը` սեփական ժողովրդի մեջ սերմանելով ատելություն հայ ժողովրդի նկատմամբ: Ադրբեջանը մղում է նաև տեղեկատվական հակապայքար` պետական մակարդակով ու տարբեր հարթակներում առաջ մղելով փաստերի հրեշավոր խեղաթյուրում ու ատելության սերմանում հայերի նկատմամբ: Տարվա ընթացքում մեր գործունեությունը հեշտ չընթացավ: Մեզ խանգարեցին մեր «խաղաղասեր» հարևանները, և ստիպված էինք շատ դեպքերում թողնել Հայոց բանակի զարգացմանն ուղղված մեր աշխատանքը և հակառակորդին նորից հիշեցնել հին դասերը>,- ավելացրեց նախարարը:
Նմանատիպ նյութեր
1324 դիտում
19:42 04-08-2022
Ադրբեջանի այս սանձարձակությունների պատճառը ՀՀ գործող իշխանությունների հանցավոր անգործությունն է. 5165 շարժում
22236 դիտում
23:56 20-06-2018
Ես չեմ ակնարկել Մանվել Գրիգորյանին մեղսագրված հանցանքների մեջ «Արցախի ներգրավվածության» մասին. Սեյրան Օհանյան
3740 դիտում
19:41 13-08-2022
Սեյրան Սարոյանը Հայրենիքն ընդունում էր որպես անսակարկելի սրբություն. Սեյրան Օհանյան
Այս բաժնից
1195 դիտում
22:24 24-12-2024
Ատեստավորումը չհաղթահարած ուսուցիչները ևս մեկ հնարավորություն ունեն
835 դիտում
22:04 24-12-2024
Ի՞նչ է ցանկանում Նիկոլը խոսել նախագահների հետ․ Արտակ Զաքարյան
952 դիտում
21:40 24-12-2024
Սահակ Գրիգորյանը Քրեակատարողական ծառայության անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տեղակալին