Վարուժան Սուքիասյանը հրաժարական տվեց
Քիչ առաջ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը հայտնել է ՀՖՖ Մամուլի քարտուղարությանը` Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնից հրաժարական տալու մասին։
Հիշեցնենք, որ Վարուժան Սուքիասյանի գլխավորությամբ Հայաստանի հավաքականը 2018թ. աշխարհի առաջնության խմբային փուլի անցկացրած 3 խաղում պարտություն է կրել: