211652_close_icon
views-count3472 դիտում article-date 19:14 20-06-2014

Աշոտ Սուքիասյանը Տիգրան Սարգսյանի հետ է գնացել բանկ, բայց եթե Սուքիասյանը կորոշի մատաղացու դառնալ, դա իր ընտրությունն է

Օֆշորային սկանդալով հայտնի գործարար Աշոտ Սուքիասյանը, եթե կուզի դառնա մատաղացու եւ գնա կորի, թող գնա կորի: Դա իր ընտրությունն է: Այս մասին SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա գործողությունների արդյուքնում տուժած եւ սննկացման եզրին կանգնած գործարար Փայլակ Հայրապետյանը անդրադառնալով այն մտավախությանը, թե օֆշորային սկանդալը կբարդեն միայն Աշոտ Սուքիասյանի վրա, իսկ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ Կճոյանը կմնան անպատիժ: «Մինչեւ այդ ես խոսեցի Սուքիասյանի հետ, նա ասաց, որ Սվիստ բանկը չեղավ գնում ենք Անելյա բանակ: Աշոտ Սուքիասյանը անձամբ է ինձ զանգել, ասել, որ վարչապետի հետ գնում ենք: Ասաց վարչապետը խոսել է, որ 5 օրվա ընթացքում բանկը բիզնես ծրագիր կազմի եւ 12 տոկոսով 12 միլիոն դոլար բաց թողնեն: Նրանք 6.000 դոլար էլ պետք է թողնին բանկին, որ բիզնես ծրագիրը կազմիվի»,- պատմեց Փայլակ Հայրապետյանը: Նա նաեւ ասաց, որ իրեն դեռ առերեսման չեն կանչել: Մինչեւ այդ ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը [url=https://shamshyan.com/hy/article/18121/]հայտնել էր[/url], որ հունիսի 19-ին, Երևանի Կենտրոն-Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան էր տեղափոխվել հայտնի օֆշորային սկանդալում ներգրավված գործարար Աշոտ Սուքիասյանը: Մնացական Մարտիրոսյանը դռնփակ դատական նիստն անցկացնելով և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարել է քննչական մարմնի միջնորդությունը, և Ա. Սուքիասյանը կալանավորվել է և տեղափոխվել է Երևանի «Կենտրոն» ՔԿՀ: Հայտնել էինք նաեւ, որ ըստ Փ. Հայրապետյանի խարդախության սցենարը սկսել է գործել դեռ 2009 թվականին՝ էկոնոմիկայի նախարարության շենքում, երբ նախարարը Ներսես Երիցյանն էր: 23 արդյունաբերական կազմակերպությունների ղեկավարների հետ քննարկվել է Ռուսաստանի՝ Հայաստանին տրամադրված 500 միլիոն դոլարի վարկը, որից 100 միլիոնը Ռուսաստանը պետք է տար ապրանքային տեսքով՝ ադամանդի հումքով, իսկ 100 միլիոնի վարկը պետք է բաժանվեր այդ 23 կազմակերպությունների միջեւ, որպեսզի դրանք սկսեն աշխատել։ Փայլակ Հայրապետյանը ընդգծեց, որ խորհրդակցությանը ներկա է եղել նաեւ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հենց այդ ժամանակ էլ Աշոտ Սուքիասյանը գործարարներին ասել է, որ ինքը կարող է Ռուսաստանի առաջարկածից մինչեւ 30 տոկոս ավելի էժան ապրանք տրամադրել, քանի որ Աֆրիկայում՝ Սիերա Լեոնե պետությունում, ոսկու եւ ադամանդի հանքեր ունի։ Փայլակ Հայրապետյանը նրա հետ գործարքի մեջ է մտնում, գրավադրում է 33 միլիոն դոլարի իր ամբողջ անշարժ գույքը եւ «Ամերիաբանկը»-ից ստացված 10 միլիոն դոլարը տալիս Սուքիասյանին: Ներկա պահին Հայրապետյանի գույքի վրա արգելանք է դրված եւ նա չի կարողանում ո՛չ շահագործել, ո՛չ էլ վաճառել իր գույքը: Նրա կողմից բարձրացված երկար աղմուկից հետո հունվարի 31-ին՝ Թբիլիսիում, ձերբակալվում է հետախուզման մեջ գտնվող Աշոտ Սուքիասյանը, ով ներգրավված է «օֆշորային գործում»։ Հայաստանի ոստիկանությունը սնանկացման եզրին կանգնած Փայլակ Հայրապետյանի բարձրացրած երկարատեւ աղմուկից հետո նրա նկատմամբ մեղադրանք էր առաջադրել 2013 թվականի հունիսի 17-ին: Մեղադրանք առաջադրվել էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու, 184-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով՝ գույքային վնաս պատճառելը խաբեությամբ կամ վստահությունը չարաշահելով, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերի: Քրեական գործ էր հարուցվել նաեւ 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ հանցավոր ճանապարհով ստացած եկամուտների օրինականացումը՝ առանձնապես խոշոր չափերով:

Նմանատիպ նյութեր