211652_close_icon
views-count20299 դիտում article-date 19:32 13-10-2016

Մինչ դատախազն ու քննիչը հաստատել են, որ կնոջ գործողություններում հանցակազմ չկա՝ «Հայփոստ»-ը հետապնդում է սկսել նրա նկատմամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի հետ կապ հաստատեց Հայփոստ ՓԲԸ-ի Հրազդան 08- բաժանմունքի ավագ օպերատոր Լուսիկ Մելքոնյանը, ով պնդում է, որ իրեն անօրինական կերպով ազատել են աշխատանքից: Լ. Մելքոնյանը հիվանդ թոշակառուի թոշակը հանձնել է վերջինիս դստերը, ով պետք է դեղեր գներ այդ գումարին: Սոցծառայությունը, որպես յուրացում որակավորելով այդ գործարքը՝ ուղարկել է գործը դատախազություն, որտեղից ուղարկվել է քննչական կոմիտե: Հրազդանի քննչական բաժնում գործը լսել են: Դատախազը որոշում է կայացրել, որ գործարքը յուրացում չէ: Ընդ որում՝ տվյալ թոշակառուն, ով գտնվում էր այդ պահին Մոսկվայում, ուղարկել է իր անձնագրի պատճենը, ինչպես նաև բացատրություն, որ իր խնդրանքով է տրվել թոշակը երեխային՝ դեղեր գնելու նպատակով: 26 տարի աշխատանքային փորձով, քառօրյա պատերազմի մասնակից որդու մայրը՝ Լ. Մելքոնյանը, Հայփոստի 08 բաժանմունքի բացման առաջին օրից աշխատում է տվյալ մասնաճյուղում: Նա նշեց, որ մինչ օրս տվյալ բաժանմունքում չկա անգամ ջուր, չկա սանհանգույց: Նա նշեց նաև, որ իրենց բաժանմունքի տնօրենը չի ցանկանում կորցնել նման աշխատակցի, սակայն Հայփոստ-ի գլխավոր մասնաճյուղում (Սարյան փողոցի) Լ. Մելքոնյանին անվտանգության աշխատակիցները անգամ չեն թողել բարձրանալ վերև, երբ տեղեկացել են, որ դա ինքն է: Լ. Մելքոնյանը պնդում է, որ իրեն սպառնացել են, որ իր վրա գործ կբացեն, որ ինքը 2 մլն դրամ գումար կմուծի և կոչ են արել, որ «ավելի լավ է դիմում գրեք ու ազատվեք»: Դատախազի որոշումից հետո, որում նա արդարացրել է Լ. Մելքոնյանի արարքը, կինը փորձել է դիմումը հետ վերցնել, սակայն նրան մերժել են: Հոկտեմբերի 9-ին Երևանի Հայփոստ գլխավոր մասնաճյուղի գլխավոր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ավագյանը այցելել է Հրազդանի 08 բաժանմունք, որտեղ Լ. Մելքոնյանը հանդիպել է վերջինիս հետ և խնդրել, որ լսի իր խնդրի մասին, ինչին ի պատասխան Հ. Ավագյանը անվայել պահվածք է դրսևորել և ասել, որ «չես աշխատելու և վերջ»: Լ. Մելքոնյանը նշում է նաև, որ ողջ կոլեկտիվը ցավում է իր՝ աշխատանքից ազատվելու հանար: Այսօր 54 հազար դրամ աշխատավարձով ավագ օպերատորը ստիպված հանձնել է բաժանմունքը: [url=https://shamshyan.com/hy/article/2016/09/27/96704/]Ավելի վաղ[/url]՝ սեպտեմբերի 26-ին, [color=#CC0000]SHAMSHAYN.com[/color]-ը տեղեկություն էր հրապարակել Կոտայքի մարզում տեղի ունեցած լարված ու պայթյունավտանգ իրավիճակի մասին, երբ «Հայփոստ» ՓԲԸ-ի Հրազդանի մասնաճյուղի աշխատակիցները գործադուլ էին հայտարարել և այդ գործադուլին միացել էին նաև բազմաթիվ թոշակառուներ։ Սակայն, «Հայփոստ»-ի աշխատակիցները, դրսևորելով մարդկային վերաբերմունք, ժամանակավորապես դուրս էին եկել աշխատանքի, որպեսզի թոշակառուները, նպաստառուները կարողանային ստանալ այդօրերին բաժանվող իրենց թոշակները, նպաստները, ինչպես նաև աղքատության գումարները։ Ֆոտոլրագրողի հետ զրույցում աշխատակիցներն ասել էին. «Նախ, մեր շնորհակալությունն ենք հայտնում Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանին, ով, երեկ իմանալով իրավիճակի մասին, շտապ մարզպետարանում անցկացրել է խորհրդակցություն ու արդեն աշխատանքներ է տանում «Հայփոստ»-ի ղեկավարության, ինչպես նաև Կապի և տրանսպորտի նորանշանակ նախարարի հետ, որպեսզի գտնեն լուծում այդ խնդիրը կարգավորելու ուղղությամբ։ Շնորհակալություն ենք ուզում հայտնենք նաև «Հայփսստ»-ի ղեկավարությանը, ովքեր գոնե այս պահին ընդառաջել են, որ կքննարկեն մեր բարձրացրած խնդիրը և կաշխատեն լուծում գտնել։ Մենք, վստահելով մարզպետ Կ. Գուլոյանին, մինչև ամսի 10-ը դադարեցնում ենք մեր գործադուլը ու եթե մինչև այդ օրը խնդիրը չլուծվի, ստիպված գնալու ենք ծայրահեղ միջոցների»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր