2906 դիտում
11:13 05-03-2019
Հայտնի է աշխարհի ամենահարուստ մարդու անունը
Հանրահայտ Forbes հանդեսը հրապարակել է 2019 թվականի աշխարհի ամենահարուստ մարդկանց ամենամյա վարկանշային աղյուսակը։
Այսպես, այն գլխավորում է Amazon-ի ղեկավար Ջեֆֆ Բեզոսը։ Նրա կարողությունը նախորդ տարվա համեատությամբ ավելացել է 19 մլրդ դոլարով և այժմ կազմում է 131 մլրդ դոլար։
Այլ հարց է, թե արդյո՞ք նա կկարողանա պահպանել իր կարողությունը, քանի որ վերջերս Բեզոսը Twitter-ի իր էջում գրել է, որ պատրաստվում է ամուսնալուծվել Մաքքենզի Բեզոսից, ում, չի բացառվում, որ բաժին հասնի նրանց կարողության ուղիղ կեսը։
Հայտնի է, որ ամուսինները 25 տարի համատեղ ամուսնական կյանք են վարել։
Երկրորդ տեղում Բիլ Գեյթսն է։ Նրա կարողությունը գնահատվում է 97․9 մլրդ դոլար։
Երրորդ հորիզոնականում հայտնվել է Ուորեն Բաֆեթը՝ 83 մլրդ դոլար կարողությամբ։
Facebook-ի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ցուցակի 7-րդ հորիզոնականում՝ 62 մլրդ դոլար կարողությամբ։
[img]https://st0.shamshyan.com/editor/0842366001551765903222799.png[/img]
Նմանատիպ նյութեր
8861 դիտում
14:51 13-10-2016
Հայտնի է Չինաստանի ամենահարուստ մարդու անունը և նրա կարողության չափը
2540 դիտում
16:38 16-10-2019
Աշխարհի ամենահարուստ մարդու՝ Գալուստ Գյուլբենկյանի մասին բեսթսելերն ընթերցողի սեղանին է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
724 դիտում
23:34 14-05-2024
Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
805 դիտում
23:16 14-05-2024
Անդրեյ Բելոուսովը նշանակվել է ՌԴ պաշտպանության նախարար
574 դիտում
22:02 14-05-2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին