211652_close_icon
views-count2204 դիտում article-date 11:49 13-10-2016

Մարվել են տարբեր խոտածածկ տարածքներում առաջացած բոլոր հրդեհները

Հոկտեմբերի 12-ից 13-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես` Երևան-Սևան ավտոճանապարհի 48-րդ կմ-ի աջակողմյան հատվածում այրվել է մոտ 1 հա խոտածածկույթ, Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Տերվիշյան փողոցի աջակողմյան հատվածում՝ մոտ 100 քմ բուսածածկույթ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի մշակույթի տան մոտակայքում՝ մոտ 3500 քմ, Վայոց ձորի մարզի Չիվա գյուղի «Սարի թափա» կոչվող տարածքում՝ մոտ 4 հա խոտածածկույթ, Մ-2 ավտոճանապարհի 165-րդ կմ-ին՝ Ուղեձոր գյուղի մոտակայքում` մոտ 4.5 հա: Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Նմանատիպ նյութեր