211652_close_icon
views-count2824 դիտում article-date 12:54 13-10-2016

ԱՄՆ-ն հրթիռակոծել է Եմենում ապստամբների տեղակայած ռադարները

Ամերիկացի զինվորականները հրթիռակոծել են Եմենում ապստամբների վերահսկողության տակ գտնվող 3 ռադիոտեղերոշիչ կայանքները, հաղորդել է Պենտագոնը, փոխանցում է BBC-ն։ «Այդ սահմանափակ հարվածները հարցվել են՝ ի պաշտպանություն մեր անձնակազմի, ռազմանավերի, ինչպես նաև նշված ծովային կարևորագույն հատվածում նավիգացիոն ազատության»,-ասել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Փեթեր Քուքը։ Նա պարզաբանել է, որ հարվածները պատասխանն են եղել հուսիների կողմից արձակված 2 հրթիռների, որոնք թիրախը եղել է Կարմիր ծովում գտնվող ամերիկյան «Մեյսոն» ավիակիրը։

Նմանատիպ նյութեր