ԱՄՆ-ի նախագահը և Աբու Դաբիի արքայազնը կոչ են անում պայքարել ԻՊ-ի, այլ ոչ ապստամբների դեմ
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Աբու Դաբիի արքայազն Մոհամմեդ բեն Զաեդ Ալ-Նախայանին գտնում են, որ Ռուսաստանը պետք է իր ռազմական գործողություններն ուղղի ոչ թե ապստամբների, այլ «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության գրոհայինների դեմ: Այդ մասին ասված է Սպիտակ Տան տարածած հայտարարության մեջ:
Օբաման և արքահազնը Սիրիայի ճգնաժամը քննարկել են հեռախոսազրույցով երեկ երեկոյան, որի ընթացքում երկուսն էլ հաստատել են Սիրիայում քաղաքական անցում կատարելու հարցում անհրաժեշտ պայմանների ստեղծման կարևորությունը: