Human Rights Watch-ի զեկույցի համաձայն, սիրիական բանակն ապստամբների ուղղությամբ մի քանի հրթիռներ է արձակել։
Չորեքշաբթի իսրայելական ռադիոն հայտնել է այն մասին, որ նման հրթիռներ Սիրիայում քաղաքացիական պատերազմի ընթացքում չեն կիրառվել։
Ըստ Human Rights Watch֊ի տվյալների, այդպիսի հրթիռները Ասադի ուժերի կողմից կիրառված ռումբերից 3 անգամ ավելի հզոր են։
Նշենք, որ վերջին 2 շաբաթվա ընթացքում հրթիռների արձակումներից 2 խաղաղ բնակիչ է զոհվել, 10֊նյակ մարդիկ վիրավոր են, գրել է The Jerusalem Post։