Սլավյանսկում անհայտ անձինք կրակել են ապստամբների անցակետի վրա
Սլավյանսկում անհայտ անձինք կրակ են արձակել Սլավկուրորտ շրջանի ֆեդերալիզացման կողմնակիցների անցակետի վրա։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով նրանց շտաբին։
«Ուրբաթ երեկոյան անհայտ անձինք կրակել են Սլավկուրորտի շրջանի Խարկով֊Ռոստով ճանապարհահատվածի վրա տեղակայված մեր անցակետի վրա»,֊ ասվում է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ արձակվել են 15֊ից 20 կրակոցներ։
Ըստ նախնական տվյալների՝ տուժածներ չկան։ Հարձակվողներից բերման ենթարկել չի հաջողվել։