211652_close_icon
views-count1003 դիտում article-date 19:34 12-10-2016

Օգնության են հասել փրկարարները

Հոկտեմբերի 12-ին, ժամը 16.36-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Բաղրամյան պողոտայի 2-րդ փակուղու թիվ 6 շենքի բնակարաններից մեկի բնակիչն ընկել է և ինքնուրույն չի կարողանում բացել բնակարանի դուռը. անհրաժեշտ է փրկարարների օգությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են բնակարանի դուռը. պարզվել է, որ անկողնում պառկած է եղել 1938 թ. ծնված Մ. Շ.-ն, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն: *** Հոկտեմբերի 12-ին, ժամը 14.22-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Աբելյան փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակչին իջեցնելու և ավտոմեքենային մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Մ. Հ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն: *** Հոկտեմբերի 12-ին, ժամը 13.49-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էստոնական փողոցի թիվ 12 շենքի բնակարաններից մեկի քաղաքացին ընկել է. բարձրացնելու և անկողնուն մոտեցնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները 1936 թ. ծնված Թ. Լ.-ին ցուցաբերել են համապատասխան օգնություն:

Նմանատիպ նյութեր